-
02.07.2014|
18:41
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հանձնարարությամբ Պետական առողջապահական տեսչության մասնագետները մշակել և աշխատանքային առաջին քննարկմանն էին ներկայացրել «Առողջապահական կազմակերպությունների կողմից բուժօգնության և սպասարկման որակի ռիսկայնության աստիճանի գնահատման մեթոդաբանությունը»։
-
24.06.2014|
12:53
Հայաստանում նվազել են մայրական և մանկական մահացության դեպքերը: Այս մասին հայտարարել է առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը` այսօր տեղի ունեցած ասուլիսում:
-
24.06.2014|
01:13
ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը բարձր է գնահատում բուժաշխատողների դերը ժողովրդի առողջության պահպանման գործում։ Երկրորդ տարին է` նա իր ներկայությամբ պատվում է Բուժաշխատողի մասնագիտական օրը։
-
23.06.2014|
12:02
Հայաստանի դեղարտադրողների և ներկրողների միության նախագահ Սամվել Զաքարյանը Tert.am-ի հարցին, թե Հայաստանում ինչպես է վերահսկվում դեղորայքի գնային քաղաքականությունը, պատասխանել է, որ ամեն դեղատուն ինքն է որոշում իր գնային քաղաքականությունը:
-
20.06.2014|
17:11
Հայաստանի կառավարության ծրագրի շրջանակներում անհրաժեշտ է մշակել ազգային դեղային քաղաքականության հայեցակարգ, որը կարող է նպաստել Հայաստանում դեղերի գների նվազմանը` մինչև 20-30 տոկոս: Այս մասին այսօր հայտարարել է առողջապահության նախարարի խորհրդական Ղուկաս ՈՒլիխանյանը`«Դեղերի շրջանառության ոլորտի բարեփոխումները» թեմայով քննարկման ժամանակ:
-
20.06.2014|
12:50
Մաքսային միության անդամ երկրներում կարող են արգելվել կեդերը և բարձրակրունկ կոշիկները: ՌԴ Справедливая Россия կուսակցության պատգամավոր Օլեգ Միխեևը դիմում է հղել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավար Վիկտոր Խրիստենկոյին: Նա պահանջում է նոր օրթոպեդիկ պահանջներ ներկայացնել կոշիկին, որը կարող է հանգեցնել տակացուներով ու բարձրակրունկ կոշիկների արգելմանը:
-
20.06.2014|
11:56
«Հին ժամանակներում փորձում էին բացել փարավոնների դամբարանները, իմանալու համար` ինչն է պատճառը, որ նրանք այդքան երկար ու առողջ են ապրում: Ինչպես պարզվեց, պատճառներից մեկը մերսումն է, որ կատարվել է տարբեր յուղերով: Մերսումը գոյություն ունի ոչ թե փարավոնների ժամանակներից, այլ մարդու գոյությունից ի վեր: Այն ոչ ավանդական բժշկության ամենակարևոր ճյուղերից է, որով կարելի է հասնել ֆանտաստիկ արդյունքների»:
-
16.06.2014|
00:03
Հունիսի 14-ն` Արյան դոնորի միջազգային օրվա առթիվ, Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը Հայաստանի երիտասարդական հիմնադրամում մեկ հարկի տակ էր հավաքել մասնագետներին, դոնորներին։
-
14.06.2014|
20:34
Հաճախակի են դեպքերը, երբ ծնողները տեղեկացված չեն իրենց երեխաների համար անվճար դեղեր ձեռք բերելու հնարավորության մասին: Բուժհաստատությունների կողմից դեղերի տրամադրումը երբեմն մերժվում է դրանց անբավարար քանակության պատճառաբանությամբ:
-
13.06.2014|
13:01
Ջամայկայի կառավարությունը հայտարարել է թմրամիջոցներին վերաբերող օրենսդրության մեջ սպասվող արմատական բարեփոխումների մասին: Արդարադատության նախարար Մարկ Հոլդինգն ասել է, թե կառավարությունն աջակցում է առաջարկությունը` երկու ունցիա (57 գրամ) մարիխուանայի (այն Ջամայկայում անվանում են «գանջա») պահման թույլատրման մասին: